
ԱՄՆ-ում տարբեր պաշտոնյաներ շարունակում են կոչ անել երկրի ղեկավարությանը դադարեցնել ռազմական համագործակցությունը Ադրբեջանի հետ։
ԱՄՆ կոնգրեսական Ջիմի Գոմեսը կոչ է արել ԱՄՆ-ին դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին՝ Հայաստանի դեմ ագրեսիայի պատճառով։ Այս մասին Գոմեսը հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում.
«Ես խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի վերջին հարձակումները Հայաստանի վրա, այդ թվում՝ հարձակումները անմեղ քաղաքացիների վրա։
Պետքարտուղարությունն արագ գործեց՝ հրադադար ապահովելու համար, սակայն ԱՄՆ-ը պետք է հետագա քայլեր ձեռնարկի և դադարեցնի ռազմական աջակցությունը Ադրբեջանին»։
I strongly condemn Azerbaijan’s recent attacks on Armenia, including strikes against innocent civilians.
— Rep. Jimmy Gomez (@RepJimmyGomez) September 19, 2022
The @StateDept acted quickly to broker a ceasefire, but the U.S. must take further action & end military support for Azerbaijan.https://t.co/2uZUBtIm9T