Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի շենքերից մեկում կնոջ դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնը 11։45-ին ահազանգ է ստացել, որ շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին։ Նրան գտել են բնակարաններից մեկի հյուրասենյակում` բազմոցի վրա։

Ըստ կայքի` այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկաններն ու քննիչները։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահացածի մարմնի տարբեր մասերում կան սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածի հետքեր։

Սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Իրավապահները պարզել են, որ սպանվածը 60-ամյա Մելսիդա Գ.-ն է։

Ոստիկանությունն ու քննչական բաժինն անհրաժեշտ գործողություններ են ձեռնարկում հանցագործությունը բացահայտելու, կատարողի կամ կատարողների ինքնությունը պարզելու, նրանց և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ։

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

1958