Մեկնարկում է Հայաստան-Ուկրաինա հանդիպման տոմսերի վաճառքը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ 

Հարգելի երկրպագու, 

Այսօր մեկնարկում է սեպտեմբերի 24-ին կայանալիք Ազգերի Լիգայի Հայաստան-Ուկրաինա հանդիպման տոմսերի առցանց (օնլայն) վաճառքը tickets.ffa.am կայքում: 

Տոմսերի վաճառքը տոմսարկղում կմեկնարկի սեպտեմբերի 23-ին։

Տոմսերը հնավոր է գնել միայն անձնագրային նույնակացում անցնելուց հետո։ 

Անձնագրային նույնականացումն իրականացվելու է նաև Վ. Սարգայանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղում։ 

Տոմսերի արժեքներն են՝
- Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ
- Արևելյան տրիբունա՝ 3000 և 5000 դրամ
- Արևմտյան տրիբունա՝ 8000 և 10000 դրամ

Մեկ անձը կարող է գնել ոչ ավել, քան երկու տոմս։ 

Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո խնդրում ենք սպասել նույնականացման հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ 10։00-20։00՝ 10-15 րոպեի ընթացքում:

747