Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել է Ուկրաինայում ռազմական գործողությունների ժամանակ ռուսական և ուկրաինական կողմի զոհերի թիվը:

«Սկզբնական շրջանում Ուկրաինայի զինված ուժերը կազմում էին մոտ 201-202 հազար մարդ։ Այս ընթացքում նրանց ԶՈՒ թիվը պակասեց ավելի քան 100 հազարով, որից 61 հազար 207-ը՝ զոհ, 49 հազար 368-ը՝ վիրավոր»,- ասել է Շոյգուն:

ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն հայտարարել է նաև, որ ռուսական կողմից զոհվել է 5937 մարդ:

7391