Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժողովրդի և անձամբ իր անունից  շնորհավորել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։ Այս մասին հայտնել է BelTA-ն:

«Մեր պետությունները պատմականորեն կապված են ամուր բարեկամությամբ և ուղղված են վստահելի ու փոխշահավետ երկխոսության զարգացմանը»,- ասված է ՀՀ Նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում։

Շնորհավորելով Նիկոլ Փաշինյանին՝ Ալեքսանդր Լուկաշենկոն բարձր է գնահատել բարեկամության, աջակցության և հարգանքի լավ ավանդույթների վրա հիմնված երկկողմ հարաբերությունները։

«Մինսկը շահագրգռված է միջպետական ​​երկխոսության հետագա զարգացմամբ և երկկողմ շփումների բարձր դինամիկայի պահպանմամբ»,- ընդգծել է Բելառուսի ղեկավարը։ «Վստահ եմ, որ տարբեր ոլորտներում համագործակցության ամրապնդումը հնարավորություն կտա առավելագույնս արդյունավետ իրացնել համագործակցության առկա ներուժը՝ հանուն Բելառուսի և Հայաստանի ժողովրդների բարգավաճման»,-եզրափակել է Բելառուսի նախագահը:

1012