Շոյգուն ստորագրել է մասնակի զորահավաքի մասին հրահանգը

ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն հայտնել է, որ մասնակի զորահավաքի մասին հրահանգը ստորագրել է: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»:
«Կազմավորումների և զորամասերի զորահավաքային տեղակայման բազան, զինկոմիսարիատները և ուժեղացված ապարատը պատրաստ են զորահավաքի, ժամանակն է գործնականում կիրառելու ամենամյա ռազմավարական զորավարժությունների ընթացքում ձեռք բերված փորձը:
Ստորագրել եմ հրահանգը, շրջանների համար խնդիրները սահմանվել են, տրվել են Գլխավոր շտաբի հանձնարարականները զորքերում և ուժերում զորահավաքային միջոցառումների անցկացման կարգի վերաբերյալ, հանձնարարում եմ շարունակել կատարողականը»,-ասել է Շոյգուն:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն մասնակի զորահավաքի մասին հրամանագիր է ստորագրել:
21 Սեպտեմբեր, 2022 20:11
995