Ղազախստանի Սենատը Առաջին նախագահի օրը հանել է պետական տոների ցանկից, հայտնում է Կազինֆորմը։ Փաստաթուղթն ուղարկվել է երկրի նախագահին ստորագրության։

Առաջին նախագահի օրը նշվում է 2012 թվականի դեկտեմբերի 1-ից։ Այն նվիրված է Նուրսուլթան Նազարբաևին։

Ավելի վաղ երկրի մայրաքաղաք Նուր-Սուլթանին վերադարձվել է նախկին անունը՝ Աստանա։

856