Վահան Քերոբյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրենին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը՝ համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Արմեն Արզումանյանը։
Հանդիպմանը քննարկվել են Կանաչ տնտեսության պլանավորման գործընթացին, մրցունակ և կլիմակայուն գյուղատնտեսության կարողությունների ու գյուղատնտեսական արժեշղթաների զարգացմանը, լոգիստիկ ենթակառուցվածքների բարելավմանն ու արտահանումների արդյունավետ կազմակերպմանն առնչվող հարցեր։
Մտքեր են փոխանակվել նաև պետություն-մասնավոր գործընկերության միջոցով ոլորտում ավելի բարձր արդյունավետության ապահովմանը։





22 Սեպտեմբեր, 2022 21:53
867
Արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առանցքային առաջնահերթություններից է. Վահան Կոստանյան
08 Հոկտեմբեր, 2026 14:35
Վահան Կոստանյանը Բելգիայից ժամանած գործարար պատվիրակությանը ներկայացրել է արտահանման շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ իրականացվող քայլերը
08 Հոկտեմբեր, 2026 14:17
Վահան Կոստանյանը Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակության հետ քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգը
16 Սեպտեմբեր, 2026 11:10
Քերոբյանն Աբու Դաբիում մասնակցել է «AIM 2023» ամենամյա ներդրումային համաժողովին
09 Մայիս, 2023 03:44
Վահան Քերոբյանն ու Էդուարդո Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման նախագիծը
07 Փետրվար, 2023 03:46
Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի դեսպանին
25 Փետրվար, 2022 23:34