Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը հրետակոծել է ՀՀ 36 բնակավայր։ Սա սահմանային միջադեպ չէր, այլ ուղիղ հարձակում ՀՀ-ի ինքիշխան տարածքի վրա։ 

Պաշտոնական հայտարարությունները և տեղեկատվական այլ աղբյուրներ վկայում են այն մասին, որ Ադրբեջանը մտադիր է բռնազավթել ՀՀ նորանոր տարածքներ, որն անհրաժեշտ է կանխել։

▫️Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է շատ բարձր՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանն ամեն օր խախտում է  հրադադարը։ 

Ադրբեջանը փորձում է ներկայանալ որպես մեր տարածաշրջանում Հայաստանի հետ խաղաղության ձգտող պետություն։ 

▫️Այդ տպավորությունը բեմականացնելու համար օգտագործում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի, սահմանազատման և տարածաշրջանի հաղորդակցությունների բացման օրակարգերը։ 

▫️Ինչո՞ւ շոշափելի առաջընթաց չունենք այս ուղղություններով։ Պատճառը շատ պարզ է։ Ադրբեջանը բոլոր այս թեմաները շահարկում է Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելու համար։ 

Մեր նպատակը տարածաշրջանային հարատև խաղաղությունն ու անվտանգությունն է։ Անհերքելի է, որ ելնելով տարածաշրջանային անվտանգության շահերից և միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն ՀՀ ինքնիշխան տարածքից։ 

▫️Մենք վճռական ենք խաղաղություն կերտել տարածաշրջանում, բայց մեզ պետք է միջազգային հանրության լիարժեք աջակցությունը, որը կանգնած կմնա ինքնիշխան և ժողովրդավարական պետության կողքին։ Հայաստանը հանձնառու է շարունակելու դիվանագիտական ջանքերն այս ուղղությամբ։ 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանում։
Մանրամասները տեսանյութում

924