
Կատարում կայանալիք աշխարհի առաջնության մնացած տոմսերի առցանց վաճառքի վերջին փուլը կսկսվի սեպտեմբերի 27-ին, Դոհայի ժամանակով ժամը 12:00-ին (Երևանի ժամանակով 11-ին), ասվում է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
«Կատարում կայանալիք աշխարհի առաջնության մնացած տոմսերի առցանց վաճառքի վերջին փուլը կսկսվի սեպտեմբերի 27-ին՝ Դոհայի ժամանակով ժամը 12:00-ին և կտևի մինչև մրցույթի ավարտը՝ 2022 թվականի դեկտեմբերի 18-ը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ առաջնության կազմկոմիտեն հայտնել էր, որ արաբական աշխարհում առաջին աշխարհի առաջնությանը վաճառվել է 2,45 միլիոն տոմս։
Ամենաշատ տոմսերը գնել են երկրպագուները Կատարից, ԱՄՆ-ից, Անգլիայից, Սաուդյան Արաբիայից, Մեքսիկայից, ԱՄԷ-ից, Ֆրանսիայից, Արգենտինայից, Բրազիլիայից և Գերմանիայից։