Հակոբ Արշակյանը վերընտրվել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 23-ին տեսակոնֆերանսի ձևաչափով մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ազգային ժողովից:
Առցանց նիստին մասնակցել են նաև ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Վլադիմիր Վարդանյանը և Ալեքսեյ Սանդիկովը:
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը վերընտրվել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:
Օրենսդիրները քննարկել են հանձնաժողովների մշակած պաշտպանության ոլորտին վերաբերող մոդելային փաստաթղթերի նախագծերը:
23 Սեպտեմբեր, 2022 23:42
783
ՍԴ-ն մերժել է ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների դիմումի քննարկումը
09 Հոկտեմբեր, 2026 19:04
Երեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆ
07 Հոկտեմբեր, 2026 22:39
Ինչպես են «Ուժեղ Հայաստանի» ախրանիկ-օգնականները փորձում ներխուժել ԱԺ նիստերի դահլիճ
06 Հոկտեմբեր, 2026 23:40