Ազգերի լիգայի Հայաստան-Ուկրաինա հանդիպումից հետո տեղի ունեցավ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետխաղային մամուլի ասուլիսը, որի սկզբնամասում մասնակի լրագրողներ սկսեցին բողոքի ակցիայով ներկայանալ և պահանջել մարզչի հրաժարականը։ Սակայն Կապառոսը պատասխանեց՝ «մինչև նոյեմբերի 30-ն պայմանագիրս ուժի մեջ է»։
«Չկարողացանք արժանի պատասխան տալ, երբ գոլեր բաց թողեցինք։ Սակայն կարծում եմ, որ խաղի հաշիվը չափազանց դաժան էր մեզ համար։ Նրանք ընդամնեը 5 անգամ մոտեցան մեր դարպասին և 5 ամգամ գրավեցին այն։ Այսինքն մաքսիմալ էֆեկտիվությամբ գործեցին և դա իհարկե, լավ թիմի նշանն է։ Բացի այդ պետք է նշեմ, որ B խմբում հանդես են գալիս շատ ուժեղ հավաքականներ։ Եվ դրա ապացույցը նաև այն է, որ մյուս մրցաշրջանում հանդես է գալու Անգլիայի նման հզոր հավաքականը»,-ասել է Կապառոսը՝ հավելելով, որ «մենք շատ ուժեղ հավաքականի դեմ էինք հանդես գալիս և 0։0 հաշվի ժամանակ ունեինք մեր գոլային պահերը»։