Այսօր Իժեւսկի թիվ 88 դպրոցում հրաձգություն է տեղի ունեցել, երեխաների շրջանում կան զոհեր, հայտնել է Ուդմուրտիայի ղեկավար Ալեքսանդր Բրեչալովը։ «Թիվ 88 դպրոցում ստեղծված իրավիճակի համաձայն՝ բոլոր ուժերն ու միջոցները բերված են պատրաստության աստիճանի, տեղում աշխատում են բոլոր հատուկ ծառայությունները, շտապօգնությունը։ Ժամանել եմ դեպքի վայր, ամեն ինչի մասին օպերատիվ կզեկուցեն»,- գրել է տարածաշրջանի ղեկավարը Telegram ալիքում։

Ներքին գործերի նախարարությունից հաստատել են, որ դպրոցում կրակոցներ են եղել։ «Ներկայումս միջոցներ են ձեռնարկվում կասկածյալին բերման ենթարկելու ուղղությամբ»,- հայտնել են նախարարությունից:

1495