Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը երկուշաբթի օրը կանչել է Բեռլինում Իրանի դեսպանին՝ իսլամական հանրապետությունում տիրող անկարգությունների ֆոնին։ Այս մասին երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը։

«Կարող եմ հաստատել, որ մենք կանչել ենք Իրանի դեսպանին, զրույցը կկայանա կեսօրին»,- ասել է նա։

Իրանում անկարգությունները սկսվել են սեպտեմբերի 17-ին՝ 22-ամյա Մահսա Ամինիի հուղարկավորությունից հետո։ Ըստ պաշտոնական վարկածի՝ այս քուրդ աղջկան բերման է ենթարկել փոխոստիկանությունը՝ գլխաշորը ոչ ճիշտ կրելու պատճառով։ Հարցաքննության ժամանակ նա սրտի կաթված է ստացել, որից մահացել է։ Սակայն սոցցանցերում տեղեկություններ են տարածվել, որ Ամինին ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից։

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հինգշաբթի օրը Նյու Յորքում կայացած մամուլի ասուլիսում, որտեղ ընթանում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանը, ասել է, որ հրամայել է մանրամասն հետաքննել այս միջադեպը և հորդորել սպասել դրա արդյունքներին։ Նա ընդգծել է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը «Իրանի Իսլամական Հանրապետության հիմնարար արժեքն է»։

245