Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը ժամանեց Երևան:

«Զվարթնոց» օդանավականում Հունաստանի արտաքին գործերի նախարարին դիմավորել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը: 

Հունաստանի արտաքին գործերի նախարարը Երևանում կհանդիպի Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Արարատ Միրզոյանն ու Նիկոս Դենդիասը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:

Նիկոս Դենդիասը կհանդիպի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

779