Shamshyan.com-ը գրում է․

Արդեն մի քանի օր է, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի միջամտության արդյունքում վերջապես Երևանի քաղաքապետարանը խոսքից անցավ գործի:

Ճանապարհաշինարարները սկսել են ժողովրդին հայտնի «Տեցի կռուգից» դեպի Արտաշատի խճուղի տանող ճանապարհահատվածում կառուցել  նոր օղակաձև հատվածը:

Այդ հատվածում բազմաթիվ ճանապարհատրանսպորտային պատահարներ են տեղի ունեցել ու վարորդները մի քանի անգամ բողոքի ակցիա են իրականացրել և միայն ակցիաները դադարեցվել են այն ժամանակ, երբ Երևանի նախկին քաղաքապետ  Հայկ Մարությանը խոստացել էր, որ կարճ ժամանակում  օղակաձև հատվածը  կսարքվի, սակայն  պարզվեց՝  այդ ամենը սին խոսքեր էին՝ տրված Հ. Մարությանի կողմից:

Միայն վերջերս խնդրի մասին տեղեկանալով, Երևանի քաղաքապետ Հ. Սարգսյանը, ժամանելով նշված վայր, տեղում համապատասխան մասնագետների հետ ուսումնասիրում է խնդիրը ու 1-2 օր անց ճանապարհաշինարարներն արդեն գործի են անցնում:

Հիմա կարելի է վստահաբար ասել, որ եթե  նախկին քաղաքապետ Հ. Մարությանը, «կարգին կուտ տալով», մարդկանց գործը գլուխ չբերեց, ապա Հ. Սարգսյանը խնդրին ծանոթանալով՝ գործի անցավ, հաշված օրերի ընթացքում այս հատվածը կդառնա ավելի անվտանգ ու ապահով: 

2875