Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեքորնն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին:

Քննարկվել են Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակը։ Ընդգծվել է ադրբեջանական ուժերի՝ իրենց սկզբնական դիրքեր վերադառնալու անհրաժեշտւթյունը։

Ֆրանսիայի զինված ուժերի նախարարն իր էջում տեղեկացրել է․ «Ես հայտարարել եմ, որ Ֆրանսիան պատրաստ է իրավիճակը տեղում գնահատելու համար Հայաստան պատվիրակություն ուղարկել»։

364