Լիլիթ Նիկոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Անպարտ Հրամանատարի պատմություն.
Արցախյան առաջին պատերազմի ՀՀ Նոյեմբերյանի, Իջևանի, Վարդենիսի, Սիսիանի, Գորիսի, Ղափանի պաշտպանական և ԼՂՀ Շահումյանի, Մարտակերտի, Քարվաճառի, Լաչինի, Կուբաթլուի, Զանգելանի, Ջեբրաիլի շրջանների պաշտպանական և ազատագրման գործողություններին մասնակցած հերոսական Ապարան գնդի լեգենդար հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը Razmik Petrosyan Ռազմիկ Պետրոսյան/ Razmik Petrosyan հաղթանակից հետո մասնակցեց նաև քառօրյա և 44-օրյա ռազմական գործողություններին իր հերոս ազատամարտիկ զինակիցների հետ: Նա կանգնեց այն հերոսական գնդի մարտիկների կողքին, որի հիմնադիր հրամանատարն է եղել: Նրանք հակառակորդի կողմից գրավված բարձրունքներիը կարճ ժամանակում կարողացան ազատագրել և մինչ զինադադարը անառիկ պահեցին հյուսիսային ճակատը, հակառակորդին պատճառելով կենդանի և միջոցների մեծ կորուստներ:
Լեգենդար հրամանատարը պատերազմից հետո աշխարհազորի հետ, այնուհետև Պաշտպանության նախարարությունում օգնում է բանակին նոր դիրքերում ամրանալու և՛ հոգեբանորեն, և՛ մարտունակությամբ պատրաստվել վերջական հաղթական պատերազմին:
Ռազմիկ Պետրոսյանը իմ ճանաչած ամենաՀրամանատարն է: Ճակատագրի բերումով ինքս 44-օրյա պատերազմում կամավոր գտնվել եմ այդ ճակատում և ականատեսն եմ եղել աշխարհազորի և բանակի համատեղ հերոսական մարտական գործողություններին՝ ի շնորհիվ հրամանատարների և զինվորների:
Վերջին երեքօրյա պատերազմի ժամանակ Ռազմիկ Պետրոսյանը էլի ինչպես միշտ զինվորի կողքին էր։
Հպարտ եմ, որ մեր օրերի լեգենդի ժամանակակիցն եմ...
Փառք մեր նահատակ հերոսներն, փառք և խոնարհում մեր կենդանի մնացած լեգենդներին...