Հուլիսի 30-ին` ժամը 19:10-ի սահմաններում, մարդատար «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 110-րդ կմ հատվածում՝ Հաղարծին գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով վարորդը մահացել է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենայի վարորդն այն վարելիս հանկարծամահ է եղել, ավտոմեքենայում էլ եղել են մի քանի ուղևորներ, որոնց վարորդը Իջևանում գտնվող կարի արտադրամասից տանում էր տուն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը, ինչպես նաև՝ վթարի հետևանքով այլ տուժածներ կան, թե ոչ:

943