Իրանում բողոքի ակցիաները չեն հանգեցնի երկրում ռեժիմի փոփոխության։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը։ Նրա խոսքով՝ «երկրում ոչ մի արտառոց բան տեղի չի ունենում»։

Աբդոլլահյանը համոզված է, որ շատ բողոքներ արտասահմանյան լրատվամիջոցների և արտաքին քարոզչության արդյունք են։ «Մի խաղացեք իրանցի ժողովրդի հույզերի վրա»,- ասել է նախարարը։ Աբդոլլահյանը հավաստիացրել է, որ Մախսա Ամինիի մահը «լրջորեն հետաքննվում է»՝ հիշեցնելով, որ նախագահ Էբրահիմ Ռաիսին անձամբ է զանգահարել մահացածի ընտանիքին:

«Իրանցիները զգացմունքային մարդիկ են, և միջադեպից հետո առաջին ժամերին նրանք խաղաղ բողոքում էին, և այժմ բոլորը սպասում են, թե երբ կավարտվի հետաքննությունը»,- շարունակել է նախարարը:

 

861