Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախույզները սեպտեմբերի 28-ին՝ ժամը 17:15-ին, գողություն կատարելու կասկածանքով իրենց բնակության վայրերում ձերբակալել և բաժին են տեղափոխել 18 և 17 տարեկան երկու տղայի:

Նրանք խոստովանել են, որ սեպտեմբերի 21-ին դիտահորի չորս կափարիչ են գողացել Պարոնյան փողոցում, իսկ սեպտեմբերի 26-ին ևս երեքը՝ Անի թաղամասում և Սավոյան փողոցում:

Տղաները հայտնել են, որ կափարիչները վաճառել են Շարա Տալյան փողոցում գտնվող մետաղի ընդունման կետում:

Վնասի չափը և դեպքի այլ հանգամանքներ պարզվում են:

176