Վերջին տարիներին ՀՀ-ի պետական պարտքը շատ արդյունավետ է կառավարվել. Մհեր Գրիգորյան
Պետական պարտքի դեպքում կարևոր է, թե ինչ որակ է ունեցել դրա կառավարումը: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Պետք է արձանագրենք, որ վերջին տարիներին ՀՀ-ի պետական պարտքը շատ արդյունավետ է կառավարվել: Ընդհանրապես, եթե համադրենք այլ երկրների հետ, մեր ցուցիչները բավականին լավն են, և այդ իմաստով ֆիսկալ տարածության մասով մենք ունենք շատ դրական արդյունք, և նախագծում («Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի - խմբ.) նույնպես այն չափերը, որոնք հաջողվել է մոդելավորել, կարծում եմ՝ շատ ադեկվատ են և վկայում են վերջին տարիներին պարտքի արդյունավետ կառավարման մասին»,- ասաց Մհեր Գրիգորյանը:
29 Սեպտեմբեր, 2022 17:50
1085
Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Համաշխարհային բանկի ծրագրային պորտֆելի քննարկում
06 Հոկտեմբեր, 2026 17:11
Փոխվարչապետը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման հնարավորությունները
29 Սեպտեմբեր, 2026 12:44
Մհեր Գրիգորյանը և ԱՄՀ առաքելության ղեկավարը անդրադարձել են մակրոտնտեսական զարգացումներին
25 Սեպտեմբեր, 2026 15:12
Առաջիկա տարիներին մեր նպատակն է լինելու պարտքի չափը նվազեցնել 45 տոկոսից ներքև մակարդակի. Հովհաննիսյան
16 Հունիս, 2026 10:57
Գումարային պարտքի շուրջ ծագած վիճաբանությունը Կոտայքում ավարտվել է դանակահարությամբ․ 1 անձ ձերբակալվել է
26 Մայիս, 2026 22:51
Ինչ բարեփոխումներ են կատարվել «Պետական պարտքի մասին» օրենքում, որն է նպատակը
11 Մարտ, 2026 17:48