Հայ բռնցքամարտիկները շարունակում են հաջող մրցելույթները Եվրոպայի առաջնությունում
Հայ բռնցքամարտիկները շարունակում են հաջող մրցելույթներն Իտալիայում ընթացող ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում:
Այսօր իրենց մենամարտերը հաղթանակով են ավարտել 48 կգ քաշային Արման Արզումանյանը և 50 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը: Ընդ որում՝ Սաֆարյանը սերբ մրցակցին հաղթել է բացահայտ առավելությամբ:
Առաջին ռաունդում մեր մարզիկը երկու անգամ նոկդաունի է ենթարկել մրցակցին, որից հետո մրցավարը դադարեցրել է մենամարտը:
Երեկ հաղթանակ էին տոնել նաև 70 կգ քաշային Երանոս Օհանյանն ու 80 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը:
30 Սեպտեմբեր, 2022 02:40
799
Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Աշխարհի գավաթի խաղարկությունն ավարտել է մեկ արծաթե մեդալով
27 Ապրիլ, 2026 19:03
Բռնցքամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր
26 Ապրիլ, 2026 17:26
Խայտառակ մրցավարություն Աշխարհի գավաթում․Բազեյանն ու Հարությունյանը դուրս մնացին պայքարից. Բռնցքամարտի ֆեդերացիա
22 Ապրիլ, 2026 22:58