Կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրի շրջանակում օգոստոս ամսին անկանխիկ գործարքներ է կատարել շուրջ 27,000 կենսաթոշակառու և նպաստառու․ վերջիններս կատարած գործարքների դիմաց ստացել են ընդհանուր առմամբ շուրջ 80 մլն դրամ հետվճար։ Ծրագրին միացած քաղաքացիները նախորդ ամսվա ընթացքում իրականացրել են շուրջ 800 մլն դրամի անկանխիկ գործարքներ (հուլիս ամսին ցուցանիշը եղել է 440 մլն դրամ)։

Հիշեցնենք, որ 10% հետվճարի ծրագրին միացել է նաև ԱԿԲԱ բանկը․ այս պահին գործընկեր բանկերն են՝ ՎՏԲ Հայաստան բանկ, Արդշինբանկ, Հայբիզնեսբանկ, Ակբա բանկ։ Այս բանկերի քարտապանները ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով գործարքներ կատարելու դեպքում հաջորդ ամիս կստանան հետվճար՝ կատարած գործարքների հանրագումարի 10 %-ի չափով, բայց ոչ ավելի քան 5,000 դրամը։ Հետվճարը գործում է նաև կոմունալ վճարումների դեպքում․ մեխանիզմը վերաբերում է ոչ միայն քարտը թողարկած բանկոմատների, այլև բանկի էլեկտրոնային (մոբայլ բանկինգ) հավելվածի միջոցով կատարված կոմունալ վճարումներին։

161