Ռուսաստանում մասնակի զորահավաքի առաջին մասնակիցները արդեն հատուկ գործողության գոտում են

Մասնակի զորհավաքի շրջանակներում զորակոչված առաջին զինվորականները ժամանել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն: Այս մասին հաղորդում է ԴԺՀ-ի ժողովրդական միլիցիան։
«Ռուսաստանում հայտարարված մասնակի զորահավաքի համար զինվորական ծառայության զորակոչված առաջին զինվորականները ժամանել են հատուկ ռազմական գործողության գոտի՝ ԴԺՀ-ի տարածքում»,- նշված է հաղորդագրությունում։
Ժողովրդական միլիցիան նշել է, որ ժողովրդական հանրապետությունների բնակիչները «խանդավառությամբ են դիմավորել մոտեցող ուժերին» և շնորհակալություն են հայտնել Վլադիմիր Պուտինին որոշման համար։
30 Սեպտեմբեր, 2022 18:52
504