ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը սեպտեմբերի 30-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակության հետ։ 

Նախարարը հանդիպման սկզբում հյուրերին ներկայացրել է Հայաստանի տնտեսության ակտիվության  ցուցանիշները՝ ընդգծելով, որ չնայած առկա մի շարք մարտահրավերների, Հայաստանի տնտեսությունը չի դադարում զարգանալ։ Նախարարն անդրադարձել է նաև տնտեսավարողներին աջակցելու նպատակով պետության կողմից իրականացվող ծրագրերին, մասնավորապես՝ տնտեսության արդիականացման միջոցառմանը, «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» ծրագրին։ 

Քննարկվել են նաև գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերը։ 

Իվա Պետրովան նշել է, որ ԱՄՀ-ն կարևորում է Հայաստանի կառավարության հետ համագործակցությունը և շարունակելու է իր ծրագրերով նպաստել Հայաստանի տնտեսական զարգացմանը և իրականացվող բարեփոխումներին։ Նա հատկապես կարևորել է գիտելիքահեն տնտեսության զարգացման ուղղությամբ իրականացվող նախաձեռնությունները։

641