Թուրքիայի փոխնախագահը կրկին աջակցություն է հայտնել Ադրբեջանին
Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը սոցցանցում, անդրադառնալով Ադրբեջանի հետ անցկացվող համատեղ զորավարժություններին, ևս մեկ անգամ աջակցություն է հայտնել Բաքվին։
Օքթայը, տեղեկացնելով Ադրբաջանում երկու երկրների ցամաքային ու օդային ուժերի մասնակցությամբ լայնածավալ զորավարժությունների մեկնարկի մասին, մեջբերել է հուլիսյան մարտերի 1-ին օրվանից բոլոր թուրք պաշտոնյաների շուրթերից հնչող հետևյալ միտքը․
«Միշտ և ցանկացած պայմաններում շարունակելու ենք մեր համատեղ ընթացքը եղբայրական Ադրբեջանի հետ։ Մեր բոլոր հնարավորություններով մեր եղբայրների կողքին ենք»:
1in.am
31 Հուլիս, 2020 03:39
701