«Եվրոպա Դոննա Արմենիա» կազմակերպությունը Լոռու մարզպետարանի աջակցությամբ Վանաձորում անցկացրեց առողջապահական գիտաժողով՝ կարևորելով մարզային բժիշկների ներգրավվածությունը արդի կոնֆերանսներին և նպատակ ունենալով բարձրացնել քաղցկեղի մասին տեղեկացվածությունը մարզում:

«Առողջությանն ընդառաջ. քաղցկեղի վաղ հայտնաբերման կարևորությունը, բուժումը» թեմայով գիտաժողովը վարում էին միջազգային հեղինակավոր բժիշկներ Երևանից, Մոսկվայից և Վալենսիայից, մասնակցում էին Լոռու մարզի առողջության առաջնային պահպանման օղակի, հիվանդանոցային և այլ առողջապահական հաստատությունների բուժաշխատողներ:

Կոնֆերանսի ընթացքում մարզային բժիշկները տեղեկացվեցին չարորակ նորագոյացությունների կանխարգելման և վաղ հայտնաբերման գիտական վերջին նվաճումներին:

Անդրադարձ կատարվեց քաղցկեղի վիճակագրությանը, հիվանդության վաղ հայտնաբերման գործընթացում կանխարգելիչ սքրինինգային ծրագրերի իմունականխարգելիչ իմունոլոգիայի դերին և ախտորոշման ժամանակակից մեթոդներին՝ հատկապետ ՄՌՏ գերձայնային մամոգրաֆիային և այլն:

Քննարկում ծավալվեց կրծքագեղձի, թոքի, ձվարանի, շագանակագեղձի, գլխի, պարանոցի քաղցկեղի կանխարգելման, ներզատաբանական ախտորոշման դեպքերի և առաջացման հարցերի շուրջ:

Կոնֆերանսի ավարտին մասնագետները պատասխանեցին բուժաշխատողների հարցերին:

Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզանն Պողոսյանը, կարևորելով առողջապահական գիտական քննարկումների կազմակերպումը մարզերում, նշեց, որ մանատիպ տեղեկատվական հանդիպումները մեծ կարևորություն ունեն առողջապահության ոլորտի մասնագետների տեղեկացվածության, նրանց միջոցով նաև՝ բնակչության իրազեկվածության բարձրացման առումով:

245