![](https://araratnews.am/admin/images/1664865805.jpg)
Գիտության կոմիտեն ամփոփել է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության «Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության ծրագիր» միջազգային մրցույթի արդյունքները:
ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ մրցույթի արդյունքներով ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ամբողջական ցանկը հրապարակված է Գիտության կոմիտեի կայքում:
Ցանկում ընդգրկվել է 5 գիտական թեմա։ Ֆինանսավորումը սկսվելու է հոկտեմբեր ամսից։
Նշենք, որ գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառների մասնագիտություններով գիտական հետազոտությունների իրականացման համար տրամադրվելու են 60 ամիս տևողությամբ դրամաշնորհներ՝ 2-5 անձից բաղկացած գիտական խմբերի՝ արտերկրի ղեկավարի նախաձեռնությամբ ներկայացված և մրցութային կարգով ընտրված գիտական թեմաներին: