SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում «Ճամբարակի առողջության կենտրոն»-ից ահազանգ է ստացվել ոստիկանության Ճամբարակի բաժին, որ «աջ ոտնաթաթի պայթյունալիքային սալջարդ» մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Ճամբարակ քաղաքի բնակիչ 31-ամյա Սուրեն Լ․-ն է, որը նույն օրը, ժամը 18։00-ի սահմաններում պատահաբար կանգնել է ականի վրա, ինչի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն, որի պատճառով էլ ստացել է վնասվածք; Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

1137