Հակառակորդները չեն կարող շեղել մեզ պետության զարգացումից, ունենալու ենք լավագույն խաղերը պատմության մեջ

Այսօր մասնակցել եմ «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» ՀԿ գործադիր կոմիտեի նիստին:

Քննարկել ենք համահայկական ամառային ութերորդ խաղերի անցկացման և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր:

Գիտեք, որ 2019 թվականին կառավարությունն առավելագույնս աջակցել է համահայկական խաղերի կազմակերպմանը և հիմա էլ կրկնակի եռանդով պատրաստ է դա իրականացնել: Մեր նպատակն է, որ համահայկական ամեն հաջորդ խաղերը լինեն ավելի լավը, ավելի որակով և ավելի կազմակերպված: Այդ պատճառով կառավարության անդամները և Վարչապետի աշխատակազմը սերտ համագործակցությամբ ամեն ինչ կանեն բոլոր խնդիրները հարթելու, լուծելու, մեր գործընկերների հետ շփվելու, առաջ գնալու համար։

Ուզում եմ ասել, որ մենք միտված ենք աշխատանքի և չենք պատրաստվում նույնիսկ ամենածանր պահերին շեղվել այս աշխատանքից, որովհետև մեր հակառակորդները, թշնամիները, մրցակիցները նպատակ ունեն մեզ մեր զարգացման ճանապարհից շեղել: Համահայկական խաղերը պետք է լինեն լավագույն ցուցիչը և իրադարձությունը, որոնք ցույց կտան մեր միակամությունը և այն, որ զարգացման բոլոր ուղղությունները, որ ունենք և այն իրադարձությունները, որոնք նախանշել ենք, կազմակերպելու ենք բոլոր դժվարություններով հանդերձ։

Հաջորդ տարի՝ ապրիլի 15-23-ը, Երևանում կայանալու է Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:

Համահայկական ամառային ութերորդ խաղերը տեղի կունենան 2023 թվականի օգոստոսի 5-19-ը: Բացման արարողությունը կկայանա Գյումրիում, փակման արարողությունը՝ Երևանում: 17 մարզաձևերի համար խաղարկվելու է 107 հավաքածու մեդալ:

415