ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտարարել է Հայաստանում Մեծամորի ատոմակայանի նախագծին աջակցելու մասին։

«Հայաստանի տնտեսությունը կախված է Մեծամորի ատոմակայանից, և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակի աջակցել կայանին անվտանգ և հուսալիորեն ցածր ածխածնային էներգիա արտադրելու համար»։ Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, որն աշխատանքային այցով Հայաստանում է։ 

«Հիանալի է տեսնել Մեծամորում անվտանգության և պաշտպանության բարելավումներ և տպավորված եմ նրա նվիրված անձնակազմով»,- գրել է Գրոսին:

479