Հարգելի՛ ուսուցիչներ,
Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները ձեր մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ:
Սա այն տոնն է, որն համախմբում է վեհ, պատասխանատու և կարևոր մասնագիտության ներկայացուցիչներին:
Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհակալ եմ դժվարին, բայց վեհ կոչմանը ձեր նվիրվածության, իմաստության և այն գիտելիքի համար, որը դուք փոխանցում եք մեր երեխաներին՝ ձեր աշխատանքն անգնահատելի է:
Մենք բոլորս անկեղծորեն ձգտում ենք լավագույն կրթության՝ մեր երեխաների համար: Ու այս հարցում առանցքային դերը պատկանում է ձեզ՝ Ուսուցիչներին:
Ուստի այսօր մեր կարևորագույն նպատակներից է ուսուցչի մասնագիտական գործունեության իրականացման և վարձատրության համար Հայաստանի Հանրապետությունում լավագույն պայմանների հաստատումը, որը պայմանավորված է արժանապատիվ աշխատավարձով, ժամանակակից աշխատանքային պայմաններով, մասնագիտական զարգացման հնարավորություններով:
Միջոցառումները, որոնք մենք իրականացնում ենք և իրականացնելու ենք բարենպաստ պայմաններ կստեղծեն ձեր մասնագիտական զարգացման համար և, ի վերջո, կբերեն մեր երեխաների կրթության որակի բարելավմանը:
Հաջողակ ուսուցիչները մեր երեխաների ապագա հաջողությունների գրավականն են:
Շնորհակալություն ձեր կարևոր և պատասխանատու աշխատանքի համար։
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ տոնի առթիվ, մաղթում առողջություն, ուժ, բարեկեցություն և հաջողություն ձեր աշխատանքում: