Պրահայում ավարտվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ։

Կողմերը քննարկել են նոյեմբերին Բրյուսելում նախատեսված Ադրբեջանի, Հայաստանի ղեկավարների և Եվրոպական խորհրդի ղեկավարի եռակողմ հանդիպման օրակարգը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես մեկնել է Պրահա, որտեղ նախատեսված է քառակողմ հանդիպում Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի միջև։

357