Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը Նյու Յորքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Պրահայում այսօր հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Այս մասին ԵԽ ղեկավարը գրել է թվիթերյան իր միկրոբլոգում։

Գրառման մեջ ասված է․

«Նյու Յորքում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո այսօր Պրահայում հանդիպեցի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Այսօր կեսօրին Էմանուել Մակրոնի հետ մենք կրկին կհանդիպենք Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ՝ քննարկելու համար հայ-ադրբեջանական հարաբերությունները և տարածաշրջանում կայուն խաղաղության առաջընթացը»։

773