Սևյանը ԱՄՆ առաջնության առաջատարներից է. Արոնյանը ոչ-ոքի խաղաց երկրորդ տուրում
Ամերիկյան Սենթ Լուիս քաղաքում շարունակվում է ԱՄՆ շախմատի առաջնությունը, որին մասնակցում են Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջնության երկրորդ տուրում Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի ավարտեց պարտիան: Այս տուրում Արոնյանի մրցակիցը Լայներ Դոմինգեզ-Պերեսն էր: Սամուել Սևյանի միավորը կիսեց Ալեքսանդր Լենդերմանի հետ պարտիայում:
Երկրորդ տուրից հետո 1,5-ական միավորով առաջատարները Սամուել Սևյանը և Հանս Նիմանն են:
ԱՄՆ շախմատի առաջնությանը մասնակցում են 14 շախմատիստներ: Այն մեկնարկել է հոկտեմբերի 5-ին և կեզրափակվի հոկտեմբերի 20-ին: Առաջնությունն ունի 13 տուր: Մրցաշարի մրցանակային ֆոնդն ընդհանուր առմամբ կազմում է 262 հազար ԱՄՆ դոլար: Հաղթողը կստանա 60 հազար դոլար:
07 Հոկտեմբեր, 2022 14:26
1548
Թրամփը մերժել է Իրանի առաջարկած՝ Հորմուզի նեղուցով նավարկության վերականգնման ծրագիրը․ Ուոլց
27 Սեպտեմբեր, 2026 17:32
Ծննդաբերելու նպատակով ԱՄՆ զբոսաշրջային վիզայով մեկնել չի թույլատրվում
27 Սեպտեմբեր, 2026 12:09
«The Economist»-ը գրում է՝ ԱՄՆ գերիշխանության դարաշրջանը Մերձավոր Արևելքում ավարտվում է
25 Սեպտեմբեր, 2026 15:28