Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, մեկնաբանելով գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայացած հանդիպման արդյունքները, նշել է, որ այն անցել է «բարյացակամ մթնոլորտում»։

«Փաշինյանի հետ հանդիպմանը քննարկվել են որոշ պահանջներ։ Մեր արտգործնախարարներն ու հատուկ ներկայացուցիչները կհանդիպեն, և մենք արդյունքի հասնելու համապատասխան քայլեր կձեռնարկենք»,- ասել է Էրդողանը։

Էրդողանը շեշտել է, որ Թուրքիան նախապայմաններ չի առաջադրում Երևանի հետ հարաբերությունների կարգավորման համար: «Հենց Հայաստանը խաղաղության համաձայնագիր կնքի Ադրբեջանի հետ, մեզ հետ ոչ մի խնդիր չի ունենա։ Անկարան ձգտում է Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների շուտափույթ ջերմացմանը և կողմերի միջև տարաձայնությունների կարգավորմանը»,- նշել է Էրդողանը։ Նա նաև հավելել է, որ Թուրքիան և Հայաստանը կշարունակեն շփումները հատուկ ներկայացուցիչների մակարդակով:

Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ Թուրքիան և Հայաստանը տարածաշրջանում բարիդրացիության սկզբունքի հիման վրա կարող են հասնել հարաբերությունների ամբողջական կարգավորման:

516