Հոկտեմբերի 11-ին ժամը 13:00-ին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում (ԲՊՀ) տեղի կունենա «Լեզուների Եվրոպական օր 2022» ամենամյա միջոցառումը: «Լեզուների Եվրոպական օր 2022» ամենամյա ծրագրի նպատակն է ներկայացնել ԲՊՀ-ում դասավանդվող 20 օտար լեզուները և այդ լեզուների ուսումնասիրման հնարավորությունները:

Ողջ Եվրոպայով Եվրախորհրդի 47 անդամ երկրների 800 միլլիոն ներկայացուցիչներին կոչ է արվում սովորել մեկից ավելի լեզուներ ցանկացած տարիքում:Համոզված լինելով, որ լեզվի բազմազանությունը միջմշակույթային լավագույն հաղորդակցման բանալին է և մեր մայրցամաքի մշակութային հարուստ ժառանգության գլխավոր տարրերից մեկը՝ Եվրոպական խորհուրդը խրախուսում է բազմալեզվությունը ողջ Եվրոպայում:

Եվրախորհրդի նախաձեռնությամբ Լեզուների եվրոպական օրը նշվում է ամեն տարի՝ սեպտեմբերի 26-ին, 2001 թվականից ի վեր:

 

Հավելյալ տեղեկատվության համար դիմել ԲՊՀ կարիերայի կենտրոն։

Հեռ: 374 60 830111, լր․ 291 , +374 93 411945

Էլ.հասցե`  [email protected]

890