ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ սեմինար և B2B ձևաչափով հանդիպումներ անցկացնելու համար։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, կայացել է հանդիպում Լյուքսեմբուրգի էկոնոմիկայի նախարար Ֆրանցե Ֆայոյի հետ, քննարկվել են երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման, մասնավորապես՝ առևտրատնտեսական կապերի ընդլայնման հեռանկարները։ 

Արմեն Արզումանյանը հանդիպումներ է ունեցել նաև Լյուքսեմբուրգի Առևտրի պալատի գործադիր տնօրենի, ինչպես նաև Cargolux ընկերության ներկայացուցչի հետ։

513