ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը ցնցված է հայ գերիների սպանության տեսագրությունից։  Այս մասին ասված է Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի թվիթերյան էջում։

Գրառման մեջ ընդգծվում է, որ տեսանյութում ակնհայտորեն երևում է հայ ռազմագերիների մահապատիժը:

Կազմակերպությունը կոչ է անում անհապաղ հետաքննել ադրբեջանահայկական սահմանին խաղաղ բնակիչներին ուղղված այս և նախկինում արված հանցագործությունները:

՛՛Ցանկացած հակամարտության բոլոր կողմերը պետք է հարգեն միջազգային իրավունքը՛՛,-նշված է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի թվիթերյան էջում:

843