«Ջրվեժ» անտառպարկում բռնկված հրդեհը՝ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի աշխատակիցների և հրշեջ ծառայության աշխատանքի շնորհիվ արագ մարվել է։ Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։

«Այսօր «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Ջրվեժ» անտառպարկում ժամը 19:26-ին խոտածածկ տարածքում բռնկվել էր հրդեհ: Հրդեհի տարածումը դեպի ծառածածկ տարածք կանխվել է: Այրվել է շուրջ 100 քմ խոտածածկ տարածք:

Հարգելի քաղաքացիներ, «Ջրվեժ» անտառպարկի այցելուներ, հատկապես հրդեհավտանգ շրջանում, հորդորում ենք ուշադիր լինել. ծխախոտի մնացորդներ չնետել խոտածածկ տարածք և հետևել հակահրդեհային բոլոր կանոններին»:

798