Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի հետեւանքով կան զոհեր․ ՌԴ ՔԿ

Նախնական տվյալներով՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 3 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեն։
Նշվում է, որ միջադեպի զոհ են դարձել պայթեցված բեռնատարի կողքով ընթացող մեքենայի ուղեւորները։ Ջրից բարձրացրել են տղամարդու եւ կնոջ դիեր։ Նրանց ինքնությունը պարզվում է։
Այսօր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է կամրջի պայթեցման դեպքին՝ նշելով, որ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունը ցույց է տալիս Կիևի «ահաբեկչական էությունը»։
Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է կառավարական հանձնաժողով ստեղծել՝ կապված Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած արտակարգ պատահարի հետ:
08 Հոկտեմբեր, 2022 19:43
2320
Ղրիմի կամրջի վրա հարձակման հանգուցալուծմանը մասնակցել են նաև ԱՄՆ-ն և Բրիտանիան․ ՌԴ ԱԳՆ
17 Հուլիս, 2023 16:18
Ղրիմի կամրջի ահաբեկչության գործով կալանավորվածների մեջ կա նաեւ ՀՀ քաղաքացի. ՌԴ ՔԿ
19 Հոկտեմբեր, 2022 18:18
ՀՀ ԱԱԾ-ն մեկնաբանել է Ղրիմի կամրջի պայթյունի հետ կապված հրապարակումները
13 Հոկտեմբեր, 2022 16:23
Կիևյան կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել
25 Հունիս, 2025 20:40
Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին
03 Հունիս, 2025 12:19
Կառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող՝ պողպատե կառուցվածքով ժամանակավոր 2-րդ կամուրջը. վարչապետը տեսանյութ է հրապարակել
03 Մայիս, 2025 14:07