Արգենտինայի և ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին և այլ ֆուտբոլային աստղեր կմասնակցեն Դիեգո Մարադոնայի հիշատակին նվիրված «խաղաղ հանդիպմանը», հայտնում է We Play For Peace հարթակի կայքը։

Հանդիպումը կկայանա նոյեմբերի 14-ին Հռոմի Օլիմպիական մարզադաշտում՝ Կատարում Աշխարհի առաջնության մեկնարկից վեց օր առաջ: Իրենց մասնակցությունը հաստատել են նաեւ բրազիլացի Ռոնալդինյոն, իտալացի Ջանլուիջի Բուֆոնը, պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն։ Երրորդ «խաղաղության խաղը» կազմակերպում է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հիմնադրամը։

Իրադարձության մասին ազդարարող տեսանյութը տեղադրվել է հոկտեմբերի 10-ին՝ ի պատիվ տասը համարի, որը Մարադոնան կրել է իր ողջ կարիերայի ընթացքում։

Մարադոնան մահացել է 2020 թվականի նոյեմբերի 25-ին 60 տարեկան հասակում։ Նախկինում նրա անունով է կոչվել իտալական «Նապոլիի» մարզադաշտը, որում Մարադոնան դարձել է Իտալիայի չեմպիոն և ՈւԵՖԱ-ի գավաթի սեփականատերը։

793