Հոկտեմբերի 12-ին, ժամը 00։41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հրազդան քաղաքի «Հրազդան ցեմենտ» ՓԲԸ-ի շենքում:

ԱԻՆ լրատվական վարչությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գործարանային փողոցում գտնվող «Հրազդան Ցեմենտ» ՓԲԸ-ի վարչական շենքի 4-րդ հարկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:30-ին, մարվել՝ 02:37-ին: Մոտ 60 քմ տարածքում այրվել են ավտոմատ հեռախոսակայանի մալուխներ:

566