Թեհրանը պատրաստ է միջնորդ լինել Երևանի և Բաքվի միջև հարաբերություններում: Այս մասին ասել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական, Իրանի նախկին արտգործնախարար Ալի Աքբար Վելայաթին։
«Այո՛, իհարկե», Վելայաթին պատասխանել է այն հարցին, թե արդյոք Իրանը պատրաստ է միջնորդ լինել հարեւան Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում։

Նա նշել է, որ Իրանի կողքին գտնվող տարբեր շրջաններից առանձնահատուկ նշանակություն ունի Անդրկովկասը։ «Այս առումով մեր հարևանների՝ Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ մենք ավելի շատ զգայուն են և ուշադրություն ենք ցուցաբերում»,- ընդգծել է Վելայաթին։
Նրա խոսքով, երկրների միջև խաղաղության հաստատման չափազանց կարևոր գործոններից մեկը հայտնի պատմական սահմանների պահպանումն է։
«Որևէ երկրի կողմից հարևան երկրի սահմանների ցանկացած խախտում առաջացնում է լարվածության աճ այս տարածաշրջանում և լոկալ պատերազմների հրահրում, որի առաջին հետևանքը սադրիչ երկրների, օրինակ՝ ԱՄՆ-ի և Իսրայելի ներկայությունն է։ Իրավիճակը ձեռնտու է հրադադարի հաստատման պատրվակով»,- հավելել է Իրանի ԱԳՆ նախկին ղեկավարը։
 

339