Նուբարաշենի բանտում դատապարտյալը փորձել է պատուհանի ճաղավանդակից կախվելու միջոցով ինքնասպան լինել

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 1-ին մասնաշենքի 6-րդ խցի դատապարտյալ Սամվել Շահգելդյանը փորձել է պարանով խցի պատուհանի ճաղավանդակից կախվելու միջոցով ինքնասպանություն գործել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հարուցվել է քրեական գործ ինքնասպանության փորձի փաստով։
Կայքի տեղեկություններով՝ բանտի աշխատակիցների շնորհիվ հնարավոր է եղել կանխել ինքնասպանությունը։
12 Հոկտեմբեր, 2022 18:23
736