Ադրբեջանական բանակի մասին ավելի ու ավելի սահմռկեցուցիչ մանրամասներ են բացահայտվում. սպանված զինվորի հայրը՝ Արիֆ Իսմայիլովը, պատմել է, որ իր որդին օրգանների վաճառքի զոհ է դարձել։ Նրա տեսաուղերձը հրապարակել է ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր, այլախոհ, Diktator TV նախագծի հեղինակ Մանաֆ Ջալիլզադեն։

Նրա խոսքով՝ Ագիլ Իսմայիլովի որդին ծառայել է 2021 թվականին Նախիջևանում՝ N217 զորամասում։ Մեկ տարի և երկու ամիս ծառայելուց հետո նա սկսեց ծնողներին խնդրել մեծ գումարներ ուղարկել, որպեսզի իրեն արձակուրդ տան, իսկ որոշ ժամանակ անց ընտանիքին զանգահարել են ստորաբաժանումից և տեղեկացրել, որ իրենց որդին ինքնասպան է եղել։

Երբ ծնողները ժամանել են բաժին, նրանք արյան կաթիլներ են հայտնաբերել որդու մահճակալի շուրջը, իսկ մարմինը «փորփրված» է եղել. զինվորի մարմնում ոչ մի օրգան չի մնացել։ Բացի այդ, հայրը կարողացել է պարզել, որ որդուն սպանել են բութ կացնով կամ մետաղական այլ առարկայով։

Զինվորական դատախազ Խանլար Վալիևը քողարկում է հանցագործներին. Իսմայիլովը միակ զինվորը չէ, ում սպանել են օրգանների համար։ Նրանից հետո նույն զորամասում նմանատիպ հանգամանքներում սպանվել է եւս մեկ զինծառայող։

Հիշեցնենք, որ անցյալ ամիս 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների մայրերը նույնպես հայտարարեցին, որ իրենց երեխաներից օրգաններ են հանել, ինչը նշանակում է, որ Ադրբեջանում վաղուց է սկսվել երիտասարդների օրգանների վաճառքի գործընթացը։

Ադրբեջաներենից տեքստի ռուսերեն թարգմանությունը` infoteka24-ի
Հայերեն թարգմանությունը` Արամ Սիմոնյանի

4352