ԵՄ արտգործնախարար Ժոզեպ Բորելը՝ Եվրամիության արտգործնախարարների այսօր Լյուքսեմբուրգում կայացած նիստից հետո իր թվիթերյան էջում գրել է Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու որոշման մասին։
«ԵՄ-ն լիովին հավատարիմ է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը:
Մենք 40 հոգուց բաղկացած դիտորդական կարողություն ենք տեղակայում հայ - ադրբեջանական սահմանի երկայնքով՝ ամրապնդելու վստահությունը մի անկայուն իրավիճակում, երբ մարդկային կյանքերը վտանգի տակ են»,- նշել է նա։
The EU is fully committed to contribute to sustainable peace in the South Caucasus.
— Josep Borrell Fontelles (@JosepBorrellF) October 17, 2022
We are setting up a monitoring capacity along the Armenian - Azerbaijan border and deploying 40 monitoring experts to build confidence in an unstable situation, putting lives at risk.#FAC https://t.co/WvBKFSzNJH