Հոկտեմբերի 19-ին, ժամը 07։50-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Վեդի-Վանաշեն ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:

ԱԻՆ-ից  հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Վանաշեն գյուղում այրվում է  «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենա:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:04-ին, մարվել՝ 08:15-ին:  Այրվել է ավտոմեքենան։

459