Հայաստանը կմասնակցի Մեծ Բրիտանիայում կայանալիք «Եվրատեսիլ 2023»-ին

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի պաշտոնական էջը հրապարակել է այն 37 երկրների ցանկը, որոնք կմասնակցեն «Եվրատեսիլ-2023» երգի միջազգային մրցույթին։ Հայաստանը ևս հաստատել է մասնակցությունը մրցույթին։ Մրցույթը տեղի կունենա մայիսի 9-ին, 11-ին, 13-ին Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում։ Մրցույթն այս տարի հաղթել էր Ուկրաինան, սակայն պատերազմական իրավիճակով պայմանավորված որոշում կայացվեց մրցույթն անցկացնել Մեծ Բրիտանիայում։
20 Հոկտեմբեր, 2022 18:58
644